Լրահոս

01.10.2016 21:47


Գյումրիում սկսել են համատարած ընտրակաշառք բաժանել

Գյումրիում սկսել են համատարած ընտրակաշառք բաժանել

«7օր»-ին հասած տեղեկություններով՝ Գյումրիում արդեն իսկ սկսել են համատարած ընտրակաշառք բաժանել։ Յուրաքանչյուր քվեի դիմաց տրվում է 10 հազար դրամ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ դա արվում է Բալասանյան դաշինքի կողմից։

«7օր»-ի թղթակիցները Գյումրիում փորձում են ճշտել այս լուրերի իսկությունը և ստացվող ահազանգերի հետքերով գնալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանու ընտրություններ են տեղի ունենալու։ Մասնակցում են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ալյանս», Բալասանյան դաշինք, ԳԱԼԱ, «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը