Կարծիք

02.10.2016 10:55


Այսօր ժողովո՛ւրդը պետք է ընտրության թվերը «խփի»

Այսօր ժողովո՛ւրդը պետք է ընտրության թվերը «խփի»

«Քցեք» իշխանությանն այնպես, ինչպես իշխանությունն է տարիներ շարունակ վարվում բոլորիս հետ

Երեկվանից Գյումրիում համատարած ընտրակաշառք են բաժանել: Յուրաքանչյուր քվեի դիմաց տրվում է 10 հազար դրամ։ Իհարկե, դա արվում է Բալասանյան դաշինքի կողմից։

Իսկ այսօր այն եզակի օրերից մեկն է, որ ժողովո՛ւրդը պետք է ընտրության թվերը «խփի», իսկ ընտակաշառք վերցնողները թող գնան ընտրության, բայց չընտրեն ընտրակաշառք տվող թեկնածուին, այն է՝ իշխող կուսակցության ներկայացուցչին:

Այո՛, խաբեք, ասեք՝ կընտրեմ, բայց մի՛ ընտրեք, այլ կերպ ասած՝ «քցեք» իշխանությանն այնպես, ինչպես իշխանությունն է տարիներ շարունակ վարվում բոլորիս հետ, ինչպես տարիներ շարունակ իրենց գրպանը հարստացնելու համար մեզ ապուշի տեղ են դնում: Թող այս անգամ իրենք մեր տեղը հայտնվեն և հասկանան՝ ինչ վատ բան է մարդկանց խաբելը: Ինչո՞ւ մենք մեկ օր չենք կարող վարվել նրանց հետ հենց իրենց ոճով՝ ասել, բայց չանել, խոսք տալ ու էլի չանել:

Այնպես որ, սիրելի՛ ՏԻՄ ընտրությունների մասնակցող ժողովուրդ, գնացե՛ք ընտրության, որ ձեր տեղը Մուկուչյանը չընտրի, և ընտրե՛ք այն ուժին, ով իշխանության փեշի տակ պախկված չէ, ով ունի վստահելի համախոհներ և ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ուժ է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը