Քաղաքական

02.10.2016 21:35


Մամլո խոսնակ. «Համախմբում» կուսակցության վստահված անձը Գյումրու թիվ 34/48 տեղամասում ոչ թե օրենք է խախտել, այլ կանխել է օրենքի խախտումը»

Մամլո խոսնակ. «Համախմբում» կուսակցության վստահված անձը Գյումրու թիվ 34/48 տեղամասում ոչ թե օրենք է խախտել, այլ կանխել է օրենքի խախտումը»

Գյումրի քաղաքի թիվ 34/48 տեղամասում «Համախմբում» կուսակցության վստահված անձ Ռուզան Խաչատրյանը ոչ թե օրենք է խախտել, այլ կանխել է օրենքի խախտումը: Այս մասին «Tert.am»–ին հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը` անդրադառնալով մի քաղաքացու և իրենց վստահված անձի միջև գրանցված միջադեպին:

«Իրականում վստահված անձն օրենքով էլ իրավունք չունի դիպչել քվեաթերթիկին, քվեատուփին, կնիքին, և, բնականաբար, «Համախմբում» կուսակցության վստահված անձը չէր կարող ծրարն առանց կնիքի գցել ընտրատուփ, կամ գցելուն առնչություն ունենալ»,- ասաց կուսակցության մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյումրու 34/48 ընտրատեղամասում ընտրողը վեճի էր բռնվել «Համախմբում» կուսակցության վստահված անձ Ռուզան Խաչատրյանի հետ՝ դժգոհելով, որ վերջինս թույլ է տվել իր ծրարն առանց կնիքի ընտրատուփ գցել, իսկ նա արդարացել էր, թե քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ մտել է ընտրատեղամաս:

«Մարդ կբերեմ, կթողեն ես նորից ընտրեմ: Ես ուզում եմ իմ ձայնը չկորի»,- հայտարարել էր Արտյոմ անունով քաղաքացին:

Այնուհետ վիճաբանությանը միջամտել էին ոստիկանները, ովքեր քաղաքացուն դժվարությամբ պարտադրել էին լքել տեղամասը:

Արագենազ Մանուկյանը պատմեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ մանրամասնելով. «Տվյալ անձը քվեարկել է, դուրս է եկել ընտրատեղամասից, հետ է վերադարձել, և հայտարարել, որ ցանկանում է երկրորդ անգամ ընտրել` պատճառաբանելով, որ իր ծրարն առանց կնիքի է ընտրատուփ գցվել: «Համախմբում» կուսակցության վստահված անձը, բնականաբար, թույլ չի տվել, որ քաղաքացին երկրորդ անգամ քվեարկի, քանի որ դա օրենքի խախտում է»։

Նյութն ամբողջությամբ՝ «tert.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը