Քաղաքական

02.10.2016 22:38


ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 378557 ընտրող. ԿԸՀ

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 378557 ընտրող. ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ 6 մարզերի թվով 375 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 20.00-ի դրությամբ, 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:

Քվեարկության մասնակիցների թվին, ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/tim2016/ :

Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները:

ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը