Կարծիք

03.10.2016 09:04


Միայն թե չասեք, թե Իլհամ Ալիևն է մեղավոր, որ դուք քվեարկում եք ՀՀԿ-ի օգտին

Միայն թե չասեք, թե Իլհամ Ալիևն է մեղավոր, որ դուք քվեարկում եք ՀՀԿ-ի օգտին

Սիրելի՛ գյումրեցիներ եւ վանաձորցիներ, միայն թե չասեք, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է մեղավոր, որ դուք քվեարկում եք ՀՀԿ-ի օգտին, միայն չասեք, թե Էրդողանի դավերն էին մեղավոր կամ համաշխարհայի սիոնիստական տարատեսակ կազմակերպությունները: Չասեք, եւ մեկ էլ չասեք, թե թասիբով եք: Էսպիսի թասիբ չի լինում:

***

Եթե մտածում եք, թե հոկտեմբերի 2-ի խայտառակությունը, որ եղավ Գյումրիում եւ Վանաձորում, անհետեւանք է մնալու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, ապա սխալվում եք: Աղքատության մեջ խրված, ստիպված արտագաղթող վանաձորցին եւ գյումրեցին քվեարկում է ՀՀԿ-ի օգտին, քվեարկում է ՀՀԿ-ի արբանյակ ինչ-ինչ ուժերի օգտին, եթե դուք սա աղետ չեք համարում, ապա ....

***

Ասում եմ՝ եթե Աբդուլ Համիդը ասեր՝ լավ, էսքան ասում եք անկախություն եւ այլն, եւ այլն, բերեք հանրաքվե անենք, ասեր ու սկսեր ընտրակաշառք բաժաներ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խայտառակ կլինեինք: Կգտնվեին մարդիկ, այնպես, ինչպես այսօր Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ասելով, թե մենք ինչ անենք, մեզնից ինչ է կախված, կամ հույսով, որ մի գործ գլուխ կբերեն, կգնային եւ դեմ կքվեարկեին անկախությանը: Սա՝ հենց այնպես... Բայց ինչ թասիբով են հայերը, այ, իսկ այ թուրքերը հեչ թասիբ չունեն, վրացիներն էլ աշխարհից բան չեն հասկանում։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը