Քաղաքական

03.10.2016 09:40


Նախնական արդյունքներով՝ Սևանի ՀՀԿ–ական քաղաքապետը պարտվել է Սարգիս Մուրադյանին

Նախնական արդյունքներով՝ Սևանի ՀՀԿ–ական քաղաքապետը պարտվել է Սարգիս Մուրադյանին

ԿԸՀ նախնական արդյունքներով՝ Սևանի գործող ՀՀԿ–ական քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններում պարտվել է անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին:

Ինքնաառաջադրված 3 թեկնածուներից Ռուդիկ Ղուկասյանը ստացել է 3669 ձայն, Սարգիս Մուրադյանը` 6671, երրորդ թեկնածուն` Արա Սմբատյանը`1188:

Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 308:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը