Կարծիք

04.10.2016 13:02


Ժողովուրդը չի ցանկանում՝ Հանրապետականը լինի իշխանության

Ժողովուրդը չի ցանկանում՝ Հանրապետականը լինի իշխանության

Եթե նայենք այն թվերին, որը ձեռք բերեց Հանրապետականը՝ ծեծով, ջարդելով, լույսերն անջատելով, կաշառք բաժանելով, մեկը մյուսի տեղը քվեարկելով և այլն, ապա կտեսնենք, որ իշխող կուսակցությունն այս անգամ էլ «քռքաշ» անցավ իշխանության:

Եվ անգամ այդպես հանրապետականները հաղթանակ ունեցան Գյումրիում և Վանաձորում՝ հավաքելով ձայների մոտ 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը բաշխվեց ընդդիմության ուժերի միջև: Հիմա այստեղ են ասել «հայի բախտ» արտահայտությունը. ցածր թվերով հանրապետականները սողոսկեցին իշխանության:

Այ եթե մեր այսօրվա «իսկական» ընդդիմադիր ուժերն այսքանը գիտակցեին և իրենց անձնական ամբիցիաներով չշարժվեին, եթե չառաջնորդվեին «ես ավելի շատ ձայն եմ հավաքել, քան դու» կարգախոսով և միասնական լինեին, հանդես գային միասին, մենք այսօր չէինք ունենա 40-60 տոկոսային հարաբերակցությունը, որտեղ ցածր տոկոս հավաքող կուսակցությունն է հաղթանակ տոնում: Այլ կերպ ասած՝ ժողովուրդը միասնական եղավ, ընդդիմությունը՝ ոչ, դրա համար հաղթեց ձայների փոքրամասնությունը:

Բայց ամեն ինչ փոխել հնարավոր է ապրիլին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընդդիմությունն ուղղակի իրավունք չունի իշխանությանը «պաս տալու», քանի որ ժողովրդի մեծամասնությունը չի ընտրելու Հանրապետականին, մնում է՝ ընդդիմադիրներն իրենց հետագա քայլերը ճիշտ դասավորեն և ՄԻԱՍՆԱԿԱՆ հանդես գան՝ ի գիտություն ընդունելով ՏԻՄ ընտրությունները:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը