Կարծիք

06.10.2016 10:01


Էն վերում նստածն էլ, ասում են, լավ շախմատ է խաղում

Էն վերում նստածն էլ, ասում են, լավ շախմատ է խաղում

Առողջապահության նորանշանակ նախարարի որդին, իհարկե, տաղանդավոր է: Բայց երբ շատերը խանդավառված տարածեցին Գրիգի հայտնի ստեղծագործության նրա դաշնամուրային կատարումը ցուցադրող տեսանյութը, ինձ թվաց՝ շուտով բոլոր վիրահատություններն անվճար են կատարելու, բուժօգնությունը ձրի է լինելու, եւ ընդհանրապես, դեղորայքն էլ, որպես բարեգործություն, բաժանվելու է ժողովրդին:
Հիմա էլ, երբ ակտիվորեն տարածում են վարչապետ Կարեն Կարապետյանի «վիրտուոզ» կատարումը (հարվածային գործիքներ), ինձ թվում է, որ մեր տնտեսությունը հարվածային տեմպերով զարգանալու է, պլաններն էլ գերակատարվելու են՝ հնգամյակը մեկ տարում։
Ինչևէ, նոր Կառավարությունն առայժմ բացահայտում է իր աստվածատուր շնորհները...
Կարող է ասմունքի, պարի, կերպարվեստի վարպետներ էլ ի հայտ գան...
Բայց դե, աշխարհում ոչ մի երկիր միայն փիառով չի զարգացել, եթե դրա տակ գործ չկա:
Էն վերում նստածն էլ, ասում են, լավ շախմատ է խաղում:
Իսկ թե ինչ օրի հասցրեց երկիրը 8 տարում, տեսնում ենք:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը