Քաղաքական

06.10.2016 11:24


Պաշտոնական. Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. Լոքյանը շտապում էր նշանակման հարցում (լրացված)

Պաշտոնական. Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. Լոքյանը շտապում էր նշանակման հարցում (լրացված)

Քիչ առաջ, Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գործադրի օրակարգում ընդգրկված այս հարցը ներկայացնում էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Կառավարության կողմից Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումն ընդունելուց հետո Լոքյանը փորձել է ներկայացնել օրակարգային հաջորդ հարցը՝ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին։

Սակայն, խոսքը դեռ չավարտած, Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն ընդհատել է Դավիթ Լոքյանին՝ ընդգծելով, որ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին գործադրի որոշումը դեռ պետք է ներկայացվի Սերժ Սարգսյանի հաստատմանը, ինչից հետո նոր քննարկվի նոր նախարար նշանակելու հարցը։

–Շտապում եք, պարո՛ն Լոքյան,–նկատել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին ի պատասխան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարն արձագանքել է. «Այդպե՛ս էր հանձնարարականը»։

***

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։

«Հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»,–նրան ասել է Կ.Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը