Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:
«Ժողովրդի» տանկը

«Ժողովրդի» տանկը

Հուլիս 18, 2019 14:20 Պատմության մեջ իր պես շատերն են մտածել ու փորձել, բայց Աննուշկան վաղուց ձեթը թափած է եղել։

Տնտեսական

Հոկտեմբեր 07, 2016 10:33

ԿԲ–ն՝ 2016թ. սեպտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

ԿԲ–ն՝ 2016թ. սեպտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում, որին հավասարապես նպաստել է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների գների նվազումը (համապատասխանաբար 0.3 և 0.2 տոկոսային կետով): Պարենային ապրանքների կառուցվածքում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 8.5%, 5.2% և 1.0%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.63 տոկոսային կետ): Ոչ պարենային ապրանքների կառուցվածքում հիմնականում նվազել են «Հագուստ և գործվածք», «Դեղամիջոցներ», «Լվացող միջոցներ» և «Կոշկեղեն» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 3.8%, 0.5%, 1.4% և 1.5%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.18 տոկոսային կետ): Ամսվա գնաճային նման զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և օգոստոսի վերջին կազմել -1.9%:

2016 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%, որն ըստ էության զգալի դանդաղում է առաջին կիսամյակի բավականին բարձր ակտիվության համեմատ: Տարվա անցած ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի 7.0%, ծառայությունների ոլորտի 8.0% և գյուղատնտեսության ճյուղի 4.1% աճերով, ինչը չեզոքացվել է շինարարության ճյուղի 7.5% նվազմամբ: Ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս ցածր տեմպերով, չնայած երրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է 1.1 ընդլայնող: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել՝ ապրանքների արտահանման դոլարային արժեքի տ/տ 18.9% գնահատված աճի և ապրանքների ներմուծման դոլարային արժեքի տ/տ 2.1% գնահատված նվազման պարագայում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. շուկան շարունակել է արձագանքել ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2016թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝կազմելով 7.3%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 7.1%, իսկ կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.4 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 7.7% և 11.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով` կազմելով 474.5 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.8%-ով՝ կազմելով 533.0 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբարժևորվել է 0.6%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ-ի հունվար-օգոստոսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք է բերվել գների հարաբերական կայունություն: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ.սեպտեմբերի 8-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.9%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 7.0%): ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երրորդ եռամսյակում կնվազի 18.0%-ով (տ/տ 27.0% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի 17.5%-ով (տ/տ 72.5% աճ):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 0.4%-ով (տ/տ 8.5% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 0.6%-ով (տ/տ 9.5% նվազում):

2016թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժևորվել 0.5%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

Հուլիս 18, 2019 11:35 Խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից:
«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցածի վերաբերյալ

Հուլիս 13, 2019 16:10 Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:
Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Լիդիանի խնդրի լուծման երկարաձգումը վնասում է պետությանը․ հայտարարություն

Հուլիս 12, 2019 12:00 Հայ-Բրիտանական Գործարարության Պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

26,5 մլն դրամի արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը (տեսանյութ)

Հուլիս 11, 2019 15:05 Նախատեսվում է ստեղծել 11 նոր աշխատատեղ։
Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ

Հուլիս 09, 2019 13:09 Oրական 6-7 անգամ չեն տուգանել:
ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

ՀԷԿ-երի շուրջ ջրային պատերազմները շարունակվում են (տեսանյութ)

Հուլիս 06, 2019 20:36 Դեռ ոչ մի հանգուցալուծում չի նշմարվում։
Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Ջրային կոմիտեին շուրջ 5 մլրդ դրամ կտրամադրվի նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

Հուլիս 04, 2019 12:40 Համակարգի առողջացման հնարավորություն կտա։
«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան

Հուլիս 03, 2019 12:45 «Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»: