Կարծիք

11.10.2016 12:34


Պետք չէ փնտրել 4 դավաճան «եղբայրներին». բոյկոտե՛ք նիստերը

Պետք չէ փնտրել 4 դավաճան «եղբայրներին». բոյկոտե՛ք նիստերը

Հիմա 4 դավաճաններին փնտրելու ժամանակը չէ, և մեկը մյուսի վրա գցելու փոխարեն պետք է երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կրկին միասնական հանդես գան և բոյկոտեն ավագանու նիստերը: Միայն այդ դեպքում կեղծիքով ընտրված քաղաքապետը չի հասնի իր «մուրազին»՝ նստել քաղաքապետի աթոռին:

Պարզապես այդ երեք ուժերն ավագանու անդրանիկ նիստին պետք է հանդես գան հայտարարությամբ, որ չեն վստահում Մամիկոն Ասլանյանին որպես քաղաքապետ, և բոյկոտելու են բոլոր նիստերը: Միայն այս դեպքում Մամիկոն Ասլանյանը պաշտոնանկ կարվի, և հետագայում էլ կպարզվի՝ ովքեր են իշխանության «կուտը» կերել՝ ընտրելով ՀՀԿ-ական թեկնածուին:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը