Տնտեսական

Հոկտեմբեր 12, 2016 09:30

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6լն.դրամ գումար

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6լն.դրամ գումար

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.10-07.10.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 556.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Երևանի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 250.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 306.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ մարզի բնակավայրերից մեկի ընդհանուր օգտագործման տարածքում 1 ծառի հատման հիմքով: Իսկ Խոսրովի պետական արգելոցի տարածքում ծագած հրդեհի համար կազմված արձանագրությանը ընթացք չի տրվել, քանի որ հարցի շուրջ հարուցվել է քրեական գործ: Երևանի տարածքային բաժինը Նորաշխարհյան 81ա հասցեի բնակչի ահազանգի հիմքով կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է ընդհանուր օգտագործման տարածքում հատված 7 ծառ: Ինչի շրջանակներում ընթանում է վարչական վարույթ: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (1մ3 վառելափայտ): Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ՝ Երևանի տարածքային բաժնի` Երևան քաղաքում կատարած ուսումնասիրության արդյունքում Ղարիբյան Շին ՍՊԸ կողմից շինարարական աշխատանքների կատարման ժամանակ բնապահպանական օրենսդրության պահանջների չպահպանման հիմքով սկսվել է վարչական վարույթ և նրա գործունեության դադարեցման գործընթաց, ինչպես նաև տրվել է բանավոր հանձնարարական գործունեությունը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝ Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Թափոնների հաշվառման,տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝ Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վայրի արջին անազատ պայմաններում պահելու հիմքով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ձկնորսության ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 150 հատ /76 կգ/ սիգ և 12 հատ /2.4կգ/ կարաս տեսակի ձուկ, որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 76 հատ/41.5կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության` Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ բարեգործական ճաշարանին և Զատիկ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Անտառների ու կենսաբազմազանության ՎԲ կողմից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ /6կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ /8կգ/ սիգ և 12 հատ 2.4 կգ կարաս տեսակի թարմ ձուկ, իսկ Սևան ԱՊ ՊՈԱԿ հետ համատեղ հայտնաբերվել է 30 հատ /8.5կգ/ սիգ տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Վ.Գետաշենի անվան մանկապարտեզ և Գավառի մանկատուն ՊՈԱԿ: Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ /12կգ/ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6լն.դրամ գումար:

Այս խորագրի վերջին նյութերը

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։
Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

Մայիս 01, 2019 11:45 Փոթի նավահանգիստը հայտարարել է մրցունակ սակագների մասին։
Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Տնտեսագետները մտահոգություն են հայտնում ակցիզային հարկի առաջարկվող բարձրացման հետ կապված

Ապրիլ 30, 2019 18:14 Ֆինանսների փոխնախարարը չի կիսում նրանց տեսակետը։
Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. Դավիթ Անանյան

Ատոմ Ջանջուղազյանը հասկացությունները շփոթել է. Դավիթ Անանյան

Ապրիլ 30, 2019 14:27 440 մլրդ դրամի հարկային ստվեր գոյություն չունի։