Լրահոս

24.10.2016 08:32


Այսօրվանից սկսվում է առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը

Այսօրվանից սկսվում է առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ ԿԳՆ–ից հայտնում են, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը