Լրահոս

13.10.2016 20:09


«Սարի թափա» կոչվող տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

«Սարի թափա» կոչվող տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մշակույթի տան մոտակայքում՝ մոտ 3500 քմ, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Սարի թափա» կոչվող տարածքում՝ մոտ 4 հա խոտածածկույթ, Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին՝ Ուղեձոր գյուղի մոտակայքում` մոտ 4.5 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը