Լրահոս

13.10.2016 22:11


Թիվ 5 երթուղայինում ուսանողու դրամապանակն է գողացել

Թիվ 5 երթուղայինում ուսանողու դրամապանակն է գողացել

Բուհերից մեկի ուսանողուհի Դիաննա Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում դիմում էր ներկայացրել, որ թիվ 5 երթուղային ավտոբուսի մեջ կորցրել է դրամապանակը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ նշված ավտուբուսի սրահում Դիաննա Մ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիրը և ուսանողական քարտը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Աղվան Գ.-ն, որը հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը