Քաղաքական

13.10.2016 15:05


ՌԴ դեսպանը չի անվանել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը

ՌԴ դեսպանը չի անվանել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը շատ կարևոր է կազմակերպության համար,–այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները ճշտելու փորձերին դեսպանը պատասխանել է.

Երբ ընտրեն, ձեզ կտեղեկացնեն: Մի՛ մտահոգվեք. կարծում եմ, որ լրագրողներն առաջինը կիմանան ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը