Տնտեսական

13.10.2016 14:55


Նաիրիտցիներն այսօր նորից Կառավարության մոտ էին

Նաիրիտցիներն այսօր նորից Կառավարության մոտ էին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր նորից գործարանի վերագործարկման պահանջով հավաքվել էին Կառավարության շենքի մոտ։

Համակարգող խմբից Կարինե Շահվերդյանի խոսքով՝ գործարար Աշոտ Գրիգորյանը, որը հետաքրքրված էր «Նաիրիտի» վերագործարկմամբ և պատրաստ էր ներդրումներ անել, հոկտեմբերի 6-ին հանդիպել է Կառավարության ղեկավար կազմի հետ, որտեղից նրան խորհուրդ չեն տվել մտնել «Նաիրիտի» լծի տակ, ինչն էլ առաջացրել է նաիրիտցիների զայրույթը։

Գործադիրից ոչ ոք չի ընդունել ցոցարարներին, և նաիրիտցիները որոշել են շարժվել դեպի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ հարցեր ուղղելու նախարարին, քանի որ նախորդ շաբաթ իրենց հավաստիացրել էին, որ կտեղեկացնեն՝ ինչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը