Կարծիք

15.10.2016 12:22


Մարդիկ կրկին անգամ տուժեցին արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով

Մարդիկ կրկին անգամ տուժեցին արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով

Նայում ես այս նկարներին ու հասկանում՝ մարդիկ կրկին անգամ տուժեցին արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով: Եվ ամեն տարի արտագաղթի այս ճանապարհներին մայր ու մանուկ, ծեր ու զառամյալ բախվում են ողբերգական դեպքերի՝ իրենց մահը տեսնելով: Եվ, փաստորեն, բավական չէ՝ տուն-տեղ թողնում, մի կերպ ավտոբուսի տոմս են գնում, երեխաներին վերցնում ու բռնում են Ռուսաստանի ճանապարհը, ու մեկ էլ նման դժբախտության են բախվում:

Տեսնես՝ այս ամենի մասին ի՞նչ է մտածում այսօրվա իշխանությունը: Արդյոք նման դեպքերից հետո իշխանությունն իրեն մեղավոր զգո՞ւմ է, որ ամեն տարի, ամեն օր մեծ ավտոբուսներով մարդիկ տեղափոխվում են ՌԴ՝ երեխաների, տատիկ–պապիկների հետ:

Այս իշխանությունները մատը մատին չեն տվել՝ աշխատատեղ ստեղծելու, մարդկանց կյանքը բարելավվելու համար, դրա համար էլ մենք հայտնվել ենք մի փակուղու մեջ, որտեղ ելքը միայն երկրից դուրս գալն է՝ ավտոբուսով թե ուրիշ փոխադրամիջոցով: Մարդիկ մեծ դժվարությամբ մեկնում են երկրից, նոր կյանք են սկսում ու հասնում են հաջողության. գոնե կարողանում են իրենց երեխաների կարիքները հոգալ, ինչը մեր երկրում բաղձալի երազանքի պես բան է դարձել:

Այնպես որ, մեղավոր չեն ոչ վարորդը, ոչ էլ մեկ ուրիշը. այս ողբերգությունների միակ մեղավորը նստած է Բաղրամյան 26 հասցեում, ով իր կառավարման տարիներին ոչինչ չարեց արտագաղթի աճը կրճատելու համար. ավելին՝ ամեն ինչ արեց, որ մարդիկ ընտանիքներով տեղափոխվեն օտար երկիր:

Կից նյութն՝ այստեղ։

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը