Լրահոս

15.10.2016 21:57


Տուժածների մասին նոր տվյալներ Վլադիկավկազից

Տուժածների մասին նոր տվյալներ Վլադիկավկազից

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին Կապ է հաստատվել ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և շտապօգնության կլինիկական հիվանդանոցների հետ, որտեղից հայտնեցին, որ հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխություններ չկան:

Ժամը 20.00-ին ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Հյուսիսային Օսեթիայի հանրապետության Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով հայտնեց, որ ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ 2 քաղաքացիներին՝ Հարությունյան Ժ. Մ.-ին և Պողոսյան Ս. Ս.-ին տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»:

Նրանց առողջական վիճակները գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

***

ժամը 14.10-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է տուժածների (որոնք ինչպես հաղորդվել էր նախկինում 4 են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:

Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:

«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության դիմած Գևորգյան Վ.-ը դուրս է գրվել հիվանդանոցից:

Այս խորագրի վերջին նյութերը