Լրահոս

15.10.2016 23:07


Հրդեհ է բռնկվել Ավան գյուղում և Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին

Հրդեհ է բռնկվել Ավան գյուղում և Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.32-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որը Ավան գյուղի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են մոտ 300 հակ պահեստավորված անասնակեր և ծածկի մոտ 20 քմ փայտյա կառուցատարրեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել՝ 21.00-ին:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին:

Հրդեհը մարվել է ժամը 18.45-ին:

Մասամբ այրվել է «Ford Transit» մակնիշի A008XK150R պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Ա.) շարժիչի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը