Կարծիք

17.10.2016 13:10


Այնքան ժամանակ ապառիկի «բեռից» դուրս չենք գալու, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանից

Այնքան ժամանակ ապառիկի «բեռից» դուրս չենք գալու, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանից

Վերջին տարիներին մեր հասարակությունը «խելքից դուրս» վարկերի ծանրության բեռից չի կարողանում ազատվել. մեկը վերցնում է, մյուսը՝ փակում, մյուսի համար մեկ ուրիշ տեղից է վերցնում, ու այսպես կծիկն է՛լ ավելի խճճում:

Հիմա կասեք՝ ով չի կարողանալու վարկ կամ ապառիկ փակել, թող բանկերի դռները չընկնի ու չվերցնի, բայց ի՞նչ կարող ենք անել, եթե այսօր մենք վարկի միջոցով ենք մեր ամենակարևոր կարիքները հոգում, օրինակ՝ ատամի բուժումից, ապառիկով հարսանիքի ծախսերը հոգալուց և ամենօրյա շորեր գնելուց սկսած՝ ապառիկ ենք վերցնում, որ առաջ գնանք:

Սերժ Սարգսյանի կառավարած երկրում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մնում է՝ ամենօրյա ծախսերը ապառիկ գնենք՝ հույսներս դնելով Աստծո վրա՝ «մեր դեմ էլ մի դուռ կբացվի» տրամաբանությամբ առաջ գնալով:

Իհարկե, Աստված մեծ է, մնում է՝ Կառավարության անդամները մեծահոգություն ունենան ու աշխատավարձերը բարձրացնեն, աշխատատեղեր ստեղծեն, երկիրը զարգացնեն, թե չէ այսպես եթե շարունակվի, մենք ուտելիքն էլ ենք ապառիկ գնելու:

Մի կողմից էլ մտածում եմ՝ մենք այնքան ժամանակ ապառիկի «բեռից» դուրս չենք գալու, մինչև չազատվենք Սերժ Սարգսյանից և իր իշխանությունից, քանի որ այս իշխանությունը երևան բերեց ապառիկով, վարկով ապրելու «գաղտնիքը», և այս իշխանությունն էլ այն պետք է իր հետ տանի: Հուսանք, որ շուտով այս չարիքը մեզանում կվերանա, կամ կլինի, բայց նաև այն փակելու հույսը չի մեռնի, ինչպես հիմա է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը