Լրահոս

18.10.2016 22:50


Թիվ 57 երթուղու ավտոբուսում քաղաքացու պայուսակից դրամապանակ էր գողացել

Թիվ 57 երթուղու ավտոբուսում քաղաքացու պայուսակից դրամապանակ էր գողացել

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարզահամերգային համալիրի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 55.000 դրամ, 1 ԱՄՆ դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1992 թ. ծնված Հեղինե Մ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը