Լրահոս

19.10.2016 22:36


Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է

Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Բացահայտվել է խարդախության 10, գողության 5, ապօրինի ծառահատման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը