Կարծիք

19.10.2016 15:45


Հաղթանակին հասնելու շանսեր չեն ունենա

Հաղթանակին հասնելու շանսեր չեն ունենա

Ամեն օր էլ ավելի եմ համոզվում, որ այսօրվա մեր ընդդիմադիր ուժերի միասնականության դեպքում մենք կջարդենք ընտրակեղծարար մեքենան: Իհարկե, ՀՀԿ-ի կեղտոտ խաղիկները դրանով չեն վերջանա, ավելին՝ գնալով էլ ավելի նոր «տեխնոլոգիաներ» են առաջ գալիս՝ կեղծիքը «պրոֆեսիոնալ» դարձնելու համար, բայց միևնույն է՝ հաղթանակին հասնելու շանսեր չեն ունենա:

Մենք ՏԻՄ ընտրությունների միջոցով հասկացանք, որ ժողովուրդը դեմ է այս իշխանություններին, կողմ ընդդիմությանը, և հենց այս հանգամանքը հաշվի առնելով, ունենալով ՏԻՄ ընտրությունների խայտառակ հաղթանակի փորձը՝ պետք է այսօրվանից միասնական ճակատով հանդես գալ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եթե այս հնարավորությունն էլ բաց թողնեն ընդդիմադիր ուժերը, կհամարենք, որ մեր ընդդիմությունն իշխանությունից ոչնչով չի տարբերվում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը