Աշխարհ

20.10.2016 20:36


«Պարող միլիոնատերը»՝ ռուսական «Пусть говорят» հեռուստաշոուի տաղավարում (տեսանյութ)

«Պարող միլիոնատերը»՝ ռուսական «Пусть говорят» հեռուստաշոուի տաղավարում (տեսանյութ)

Այս ամռանը համացանցը ցնցել էր «Պարող միլիոնատիրոջ» հոլովակը, որը 3 օրվա ընթացքում նայել էր 5 միլիոն մարդ։ Եվ ահա, իտալացի Ջանլուքա Վակիին հյուրընկալել են ռուսական «Пусть говорят» հեռուստաշոուի տաղավարում։

«1tv.ru»–ի փոխանցմամբ՝ պարող միլիոնատիրոջն առաջարկել են ընտրել ամենագեղեցիկ աստղային ռուս կնոջը, և իտալացին ընտրել է մոդել և երգչուհի, երգիչ Պրոխոր Շալյապինի նախկին ընկերուհի Աննա Կալաշնիկովային։ Աննան հայտնվել է «Пусть говорят» հաղորդման տաղավարում և պարել Ջանլուքայի հետ՝ երգիչ Ալեքսեյ Վորոբյովի երաժշտության նվագակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը