Աշխարհ

20.10.2016 22:06


Երաժիշտը բեմի վրա կոտրել է 2 ոտքը, սակայն շարունակել է երգել (տեսանյութ, լուսանկար)

Երաժիշտը բեմի վրա կոտրել է 2 ոտքը, սակայն շարունակել է երգել (տեսանյութ, լուսանկար)

«Trap Them» մետալ խմբի վոկալիստ Ռայան Մաքքենին Նիդեռլանդներում տեղի ունեցող «Bloodshedfest» փառատոնում իր ելույթի ժամանակ կոտրել է 2 ոտքը։ Նա բարձր սյուներից ներքև է ցատկել և ստացել ծանր վնասվածք, սակայն չի դադարեցրել ելույթը։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Մաքքենին երգում է կոտրված ոտքերով։ Այս մասին հայտնում է NME–ն։

Չնայած սուր ցավին՝ վոկալիստն ավարտել է ելույթը՝ բռնվելով բեմի վրա տեղադրված բեմականացման մոնիտորներից։ Ավելի ուշ խմբի երկրպագուները հրապարակել են լուսանկար, որեղ Մաքքենին գիպսով է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը