Լրահոս

20.10.2016 18:25


ԿԸՀ–ն մերժել է Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված դիմում–բողոքը

ԿԸՀ–ն մերժել է Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված դիմում–բողոքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 10–ին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վստահված անձի ներկայացրած դիմում–բողոքը։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը բողոքարկել էր Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Կուսակցության վստահված անձը 34/3 տեղամասում պահանջել էր վերաքվեարկություն անցկացնել, քանի որ տեղամասային հանձնաժողովի մեղքով խախտվել էր 99 քաղաքացու՝ նշված տեղամասում ընտրությանը մասնակցածների 12 տոկոսի ընտրական իրավունքը:

Գյումրիի ԸԸՀ-ն, սակայն, որոշել էր ոչ թե վերաքվեարկություն, այլ վերահաշվարկ իրականացնել։ ԿԸՀ–ն, փաստորեն, որոշել է ուժի մեջ թողնել Գյումրիի ԸԸՀ–ի որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը