Լրահոս

20.10.2016 22:08


Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկն էլ է տեղափոխվել է Հայաստան

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկն էլ է տեղափոխվել է Հայաստան

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկն այսօր Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։
Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժումը ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այս խորագրի վերջին նյութերը