Աշխարհ

21.10.2016 10:25


Օբաման պատրաստ է անձամբ ուղեկցել Թրամփին երդմնակալության

Օբաման պատրաստ է անձամբ ուղեկցել Թրամփին երդմնակալության

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման պատրաստ է անձամբ ուղեկցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին երդմնակալության արարողության նոյեմբերի 8–ի նախագահական ընտրություններում վերջինի հաղթանակի դեպքում, չնայած այն բանին, որ ինքը Օբաման միլիարդատիրոջը չի աջակցում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։

«Ես վստահ եմ, որ ոչ ոք ավելի քիչ չի աջակցում հանրապետական թեկնածուին, քան ներկայիս նախագահը։ Բայց անգամ այդ դեպքում նա հայտարարել է, որ հանդես է գալու իշխանության խաղաղ փոխանցման օգտին։ Եվ նա կուղեկցի Թրամփին ԱՄՆ Կոնգրեսի տարածք՝ Կապիտոլիումի բլուր»,–նշել է Շուլցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը