Աշխարհ

21.10.2016 10:35


Քլինթոնը Թրամփի ինքնազգացողությունը համեմատել է այն ձիու հետ, որին նստել էր Պուտինը

Քլինթոնը Թրամփի ինքնազգացողությունը համեմատել է այն ձիու հետ, որին նստել էր Պուտինը

Ալֆրեդ Սմիթի հիմնադրամի բարեգործական ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մոռացել խայթել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին, որը քանիցս անդրադարձել էր Քլինթոնի վատ ինքնազգացողությանը։

«Թրամփն առողջ է՝ ինչպես ձին։ Ինչպես այն ձին, որով վարգում էր Վլադիմիր Պուտինը»,–ասել է Քլինթոնը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին Քլինթոնի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Սկզբում Թրամփը նրան արագ ապաքինում էր մաղթել, սակայն ավելի ուշ նշել էր, որ հազիվ թե Քլինթոնը դիմանա հանրության առաջ երկար ելույթ ունենալու ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը