Լրահոս

21.10.2016 11:22


ՀՔԾ–ն փնտրում է Սարի թաղում «SONY» տեսախցիկը կորցրածին

ՀՔԾ–ն փնտրում է Սարի թաղում «SONY» տեսախցիկը կորցրածին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքիՍարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքիառթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշյալ իրադարձությունների ընթացքում լրագրողի մասնագիտական օրինականգործունեությունը խոչընդոտելու համար որպես մեղադրյալ ներգրավված Ա.Ս.-ի մատնանշածվայրում հայտնաբերվել և առգրավվել է ճապոնական արտադրության «SONY» ապրանքանիշի«HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առաջարկում է այն լրագրողներին կամ քաղաքացիներին,ում պատկանող «SONY» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկը կորել կամհափշտակվել է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերիժամանակ, տեսախցիկի տեխնիկական բնութագրերն ու պատկանելիությունը հավաստողփաստաթղթերով դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա)՝ պատճառված վնասի չափը պարզելու և վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը լուծելու համար: Անհրաժեշտության դեպքում տեղեկությունների համար զանգահարել 011 900 035 և 011 900 048 հեռախոսահամարներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը