Աշխարհ

21.10.2016 12:45


Փարիզի ոստիկանությունը հրապարակել է Քիմ Քարդաշյանի կողոպտիչների լուսանկարները (տեսանյութ)

Փարիզի ոստիկանությունը հրապարակել է Քիմ Քարդաշյանի կողոպտիչների լուսանկարները (տեսանյութ)

Փարիզի ոստիկանությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որոնցում պատկերված են հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Փարիզում կողոպտած հանցագործները։

Նրանց ֆիքսել են Փարիզի հյուրանոցի մոտակայքում տեղակայված տեսախցիկները, իսկ լուսանկարները սքրինշոթեր են այդ տեսանյութից, որոնցում, սակայն, չի երևում հանցագործների դեմքը։ Այս մասին հայտնում է «metro.co.uk»–ը։

Տեսանյութից պարզ է դառնում, որ հանցագործները եղել են 5–ը, ովքեր մոտավորապես 11 միլիոն ԱՄՆ դոլարի զարդեր գողանալուց հետո հեռացել են հեծանիվներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը