Կարծիք

21.10.2016 12:36


Կա՞ կործանումից փրկելու քաղաքական կամք

Կա՞ կործանումից փրկելու քաղաքական կամք

Եթե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կարողանա փոխել «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի կողմից հնչեցրած այս երկու՝ տեսանկարահանող ու արագաչափ սարքերի, հարյուր հազարավոր մարդկանց կենսամակարդակին խփող այդ համակարգի ողջ տրամաբանությունը և «կարմիր գծերի» անսահման փողաբեր բիզնեսի տրամաբանությունը, մենք բոլորս շնորհակալություն ենք հայտնելու վարչապետին և արձանագրելու, որ նա միակ վարչապետն է, ով կարողացավ երկրի զարգացման ուղին փրկել, ով կարողացավ մեր միջից կոտրել չարությունն իշխող համակարգի նկատմամբ։

Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ եթե այս երկու բիզնես «հսկաներն» իրենց գործն անեն, բայց ոչ թե «իրենց՝ շատ, պետությանը՝ գրոշներ» սկզբունքով, այլ հակառակը, ապա մենք կունենանք զարգացող տնտեսություն: Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ կան խնդիրներ, որոնք բարդ տնտեսագիտական լուծումներ և բարդ բարեփոխումներ չեն պահանջում, և դրանք ընդամենը կամքի առկայության դեպքում պետք է լուծվեն։ Եվ եթե այս երկու բիզնեսների մեծ մասի եկամուտը գնա պետական բյուջե, այլ ոչ մասնավորի գրպան, մենք իսկապես կարձանագրենք, որ երկիրը գնում է մեծ փոփոխությունների, և կա քաղաքական կամք՝ մեզ կործանումից փրկելու համար:

Դե, քեզ տեսնենք, «ամենակարող» վարչապետ Կարեն Կարապետյան. լսի՛ր գործընկերներիդ խորհուրդը և առա՛ջ տար մեր երկիրը:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը