Լրահոս

21.10.2016 13:22


Պարզաբանում հին նմուշի անձնագիր ստացողների համար

Պարզաբանում հին նմուշի անձնագիր ստացողների համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս հին նմուշի անձնագրերը գտնվում են շրջանառության մեջ, ուստի այն ստանալիս շատ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին նշում:

Եթե 16 տարին լրացած անձը դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար և ցանկանում է կատարել վերը նշված գործողությունը միաժամանակ, անձնագրային ծառայությունը իրավասու չէ մերժելու, այն պատճառաբանությամբ, որ քաղաքացին կարող է միայն դիմել անձնագիրը ստանալուց հետո:

Անձնագիր ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձնագրային ծառայությունը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձնագիրը տրամադրել քաղաքացուն՝ նշված գործությունը կատարված վիճակում։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը