Աշխարհ

21.10.2016 19:22


Մերձմոսկվայում 5–ամյա տղայի անհետացման քննությունը բացահայտել է «տիեզերական սիրո» աղանդը (տեսանյութ)

Մերձմոսկվայում 5–ամյա տղայի անհետացման քննությունը բացահայտել է «տիեզերական սիրո» աղանդը (տեսանյութ)

Մերձմոսկովյան հետախույզները, փորձելով գտնել 5–ամյա տղա Յակով Զիբորովին, դուրս են եկել մի տարօրինակ կազմակերպության հետքի վրա և քրեական գործ հարուցել «Սպանություն» հոդվածով։

Փոքրիկ տղայի անհետացման մասին ոստիկանությանը հայտնել են տատիկն ու պապիկը, իսկ տղայի մայրը՝ Ալեքսանդրա Զիբորովան, թվում է, թե չի անհանգստանում տղայի համար։

Դատելով էքսքլյուզիվ լուսանկարներից և տեսանյութերից, որոնք հայտնվել են НТВ–ի տրամադրության տակ՝ կորած երեխայի մայրը ներգրավված է եղել քրեական բիզնեսին։ Նա եղել է ինչ–որ «Քաուլա–Դխարմա» կազմակերպության ակտիվ անդամ։ Ինչպես ասում են քննիչները, դա վեդայական մշակույթի, հինդուիզմի, էզոթերիզմի, քրիշնայականության խառնուրդ է՝ ողողված անկարգ սիրո հաճույքների հետ։

«Քաուլա–Դխարմայի» հիմնադիրը Միթրադևանանդա Փարամախամսա անունով մեկն է, ով նախկինում եղել է Սերգեյ Կիրիենկո։ Նա հիմնականում գրավում է միայնակ մայրերին և քարոզում, այսպես ասած, տիեզերական սերը։

Համաձայն որոշ տեղեկությունների՝ ուսմունքի հետևորդները չէին կատարում միայն Սերգեյի սիրուհու դերը։ Նա կանանց սկզբում ստիպում էր աշխատել ուղեկցորդուհիների ծառայությունում, որից հետո տեղավորում էր նրանց մի քանի արտասահմանյան պոռնո ստուդիաներում՝ որպես դերասանուհի։

Հետաքննիչներին անհանգստացնում է այն փաստը, որ անհետացած 5–ամյա Յակովը միակ երեխան չէ, որն ընդգրկված է «Քաուլա–Դխարմայի» պատմության մեջ։

Նրանց դեռևս չի հաջողվել բռնել և հարցաքննել Կիրիենկոյին։ Որոշ տվյալներով՝ նա փախել է արտասահման իր ամենահավատարիմ հետևորդների հետ և շարունակում է քարոզել իր ուսմունքը համացանցում, նկարահանել պոռնո և վաճառել իր սիրուհիների սերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը