Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Տնտեսական

Հոկտեմբեր 21, 2016 14:49

Հաշվարկվել է 1.66մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 1.66մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով և հաշվարկվել է 617.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառի ապօրինի հատում: Բնությանը պատճառված վնասի չափը քննարկման և հաշվարկման փուլում է:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 121.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված տարբեր տրամաչափերի 18 ծառի ապօրինի հատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 495.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինը Երևանի տարածքային բաժնի հետ համատեղ 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամիի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝

Շիրակի և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 11 որոշում՝ 1.1մլն.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դրամի վարչական տուգանքի 10 որոշում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից քարակաքավի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 62 հատ /32.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 5 հատ խեցգետնաորսիչ, և 4.2 կգ խեցգետին, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել և առգրավվել է 30 հատ /12.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 17 հատ /10.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 4.2 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ /10.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել1.3մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Մայիս 23, 2019 14:20 Կառավարությունը հավանություն տվեց։
Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Մայիս 23, 2019 13:15 Կառավարությունը հավանություն տվեց։
Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Մայիս 22, 2019 14:45 Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել։
Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Մայիս 22, 2019 12:20 Կան փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել։
ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Մայիս 20, 2019 20:30 Ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ։
«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։