Լրահոս

21.10.2016 16:23


Նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նշանակվել է Մոնղոլիայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սերժ Սարգսյանի հրամանով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,–ասված է հրամանագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը