Աշխարհ

22.10.2016 10:30


Հրապարակվել է Պուտինի և Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Ту-154–ի անկման օրը

Հրապարակվել է Պուտինի և Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Ту-154–ի անկման օրը

Լեհաստանի ՊՆ–ն հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի «գաղտնի» հանդիպման տեսանյութը Սմոլենսկում Ту-154–ի անկման օրը, որի հետևանքով զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին։

Տուսկը Պուտինի և Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է կատարվածն անմիջապես ողբերգության վայրում։

Լեհ վարչապետին զրուցակիցները տեղեկացնում էին ինքնաթիռի հետագծի մասին։ Պուտինն ու Շոյգուն նրան բացատրում են, որ օդանավը չէր կարող բախվել գործարանի շենքին, եթե շարունակեր ևս 800 մ ընթանալ։ Հանդիպումն ընթացել է տասնյակ մարդկանց ներկայությամբ։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հայտարարել էր, որ «գաղտնի» այդ հանդիպումը Սմոլենսկի ողբերգությունն այլ տեսանկյունից դիտարկելու հնարավորություն է ընձեռում։

Մեկնաբանելով նախարարի խոսքերը՝ Տուսկը հիշեցրել էր, որ ՌԴ նախագահի հետ իր խոսակցությանը բազմաթիվ լեհ լրագրողներ են հետևել, և նախարարի ասածը «ծանր քաղաքական պաթոլոգիա» էր որակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը