Աշխարհ

22.10.2016 12:00


ՄԱԿ–ը մեղադրել է Ասադին քիմիական զենք օգտագործելու մեջ

ՄԱԿ–ը մեղադրել է Ասադին քիմիական զենք օգտագործելու մեջ

ՄԱԿ–ը և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հրապարակել են զեկույց Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ։ Կազմակերպությունները կարծում են, որ սիրիական իշխանություններն արտոնել են՝ ուղղաթիռներով քլոր գազ պարունակող տակառային ռումբերի նետումը Իդլիբ նահանգի հյուսիսային հատված 2015թ. մարտի 16–ին։ Պտուտակաթևերը թռել են Սիրիայի ռազմածովային ուժերի ավիաբազայից։

Ընդհանուր առմամբ, Սիրիայի կառավարությանն է վերագրվել 9 քիմհարձակումից 2–ը, որոնք հետաքննվել էին։

ՌԴ ԱԳՆ–ն Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը համարում է օգտակար։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ՄԱԿ–ի և ՔԶԱԿ–ի զեկույցները բավարար չեն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը