Լրահոս

22.10.2016 17:46


Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ՈՒշադրություն

Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 23-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-ին կեսօրից հետո, 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ը սպասվում է անձրև:

Այս խորագրի վերջին նյութերը