Աշխարհ

22.10.2016 14:00


Քլինթոնին անվտանգ փոշի են ուղարկել

Քլինթոնին անվտանգ փոշի են ուղարկել

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Բրուքլինում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբը տարհանվել էր այն բանից հետո, երբ 2 աշխատակից նամակներից մեկում կասկածելի նյութ էր հայտնաբերել։

Դեպքը տեղի է ունեցել նախընտրական շտաբի11-րդ հարկում։

Փորձագետները ստուգել են նյութը և այն անվտանգ ճանաչել։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Նշվում է, որ սա առաջին նման դեպքն է Քլինթոնի հետ. նրա մրցակից Դոնալդ Թրամփին նման նամակներ պարբերաբար են գալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը