Աշխարհ

22.10.2016 14:20


Լեոնարդո ԴիԿապրիոն հազիվ է փրկվել խեղդվելուց «Մինչ ջրհեղեղը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)

Լեոնարդո ԴիԿապրիոն հազիվ է փրկվել խեղդվելուց «Մինչ ջրհեղեղը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)

Ֆիշեր Սթիվենսը՝ «Մինչ ջրհեղեղը» վավերագրական ֆիլմի ռեժիսորը, պատմել է լրագրողներին, որ 6 տարի առաջ, երբ ֆիլմի աշխատանքները դեռ նոր էին սկսել, դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հայտնվել էր ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։

Դերասանը հազիվ է փրկվել խեղդվելուց նկարահանող խմբի առաջին արշավի ընթացքում՝ նախագծի այլ մասնակիցների հետ, որոնց թվում էր նաև դերասան Էդվարդ Նորթոնը։

«Մենք սուզվել էինք ջրի տակ Լեոյի, Էդվարդի և ֆիլմի պրոդյուսեր Սիլվիա էրլի հետ։ Դա շատ գեղեցիկ էր և ոգևորիչ։ Սակայն հանկարծակի ես նկատեցի, որ տեսադաշտիցս կորցրել եմ ԴիԿապրիոյին և Նորթոնին։ Պարզվում է, որ Լեոնարդոյի մոտ եղել է թթվածնի թերի բալոն, և օդը շուտ վերջացել էր։ Էդվարդը ստիպված է եղել փրկել նրան։ Իրավիճակը վախեցնող էր, բայց, վերջիվերջո, ամեն ինչ անցավ»,– պատմել է Ֆիշեր Սթիվենսը։

Ներկայացնում ենք նաև ֆիլմի թրեյլերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը