Աշխարհ

22.10.2016 21:42


Վան Դամը կոչ է արել ընտրել Թրամփին և Պուտինի հետ օղի խմել

Վան Դամը կոչ է արել ընտրել Թրամփին և Պուտինի հետ օղի խմել

Հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը TMZ-ին ներկայացրել է իր տեսլականը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կապված, նաև՝ թե ինչ նախագահ է անհրաժեշտ ԱՄՆ-ին։

Վան Դամն Ամերիկայի ապագա նախագահին առաջարկել է օղի խմել Պուտինի հետ և փորձել բարիշել։ Նա նշել է, որ ուժեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է միմյանց ձեռք սեղմեն։

Դերասանը վստահ է, որ Ամերիկայի հաջորդ առաջնորդը պետք է Դոնալդ Թրամփը դառնա։

«Տղան իր երկրում, ասենք, հինգ-վեց միլիոն է ներդրել, և նա ցանկանում է պաշտպանել շահերը,-ընդգծել է Վան Դամը,-Ես սիրում եմ Ամերիկան։ Ես եկել եմ այստեղ ոչնչով և աստղ եմ դարձել այդ մարդկանց շնորհիվ։ Ինձ այստեղ լավ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը