Լրահոս

23.10.2016 09:59


Այրվել են վառելափայտ և անասնակեր

Այրվել են վառելափայտ և անասնակեր

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02.39-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 04.09-ին:

Լճաշեն գյուղի թիվ 1 փողոցի տներից մեկի նկուղում այրվել է կուտակած վառելափայտ (մոտ 2,5 խմ), ջերմահարվել` ջեռուցման համակագի կաթսան:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երիտասարդական փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվել է Մ. Ս.-ին պատկանող մոտ 1,5տ պահեստավորած և մոտ 30 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.15-ին, մարվել՝ 02.10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը