Լրահոս

23.10.2016 21:16


Գավառցին ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է և մահացել

Գավառցին ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է և մահացել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Հ.-ը (ծնվ.1954թ.) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին:

Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը