Լրահոս

24.10.2016 08:05


Վեդիում «Օպել Աստրա»-ն բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել

Վեդիում «Օպել Աստրա»-ն բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.44-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում Արարատյան փողոցի թիվ 1 հասցեի հարևանոթյամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 01 GR 707 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ., 1986 թ. ծնցած) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել 273 մմ հաստության միջին ճնշման գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Գազի վթարային ծառայությունը դադարեցրել է գազի արտահոսքը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը