Լրահոս

24.10.2016 09:14


Սուպերմարկետի մոտ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Սուպերմարկետի մոտ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.14-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Wolkswagen Passat CC» մակնիշի 96 ՍՍ 999 և «ԳԱԶել» մակնիշի 06 ՏՏ 733 (վարորդ Ա. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. «Wolkswagen Passat CC» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը