Աշխարհ

24.10.2016 10:50


Էրդողան. «Մոսուլն անցյալում մերն է եղել» (տեսանյութ)

Էրդողան. «Մոսուլն անցյալում մերն է եղել» (տեսանյութ)

«Մոսուլն էլ, Քիրքուքն էլ անցյալում մերն են եղել: Ինչո՞ւ եք վրդովվում. ես պատմության դաս եմ տալիս ձեզ, հասկացե՛ք», – Բուրսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ թուրքերը «տեղացի են և հայրենասեր»։

«Բիրգյունի» փոխանցմամբ՝ քիչ անց Էրդողանը շտապել է ուղղել ինքն իրեն՝ նշելով, որ իրենք Իրաքի հողերի վրա աչք չունեն:

Հիշեցնենք՝ Իրաքը Թուրքիայից պահանջում է հանել իր զորամիավորումները երկրից՝ համարելով դա Իրաքի ինքնիշխանության խախտում։

Ավելի վաղ էլ Էրդողանը Թուրքիայի «պատմական տարածքներ» էր հռչակել Հալեպն ու Բաթումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը