Լրահոս

24.10.2016 11:41


Ոստան գյուղում «BMW»–ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին

Ոստան գյուղում «BMW»–ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.25-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի դիմաց «BMW» մակնիշի 76 NM 007 պետհամարանիշի (վարորդ` Գ. Գ., 1992 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ. Խ.-ը (1998 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը