Աշխարհ

24.10.2016 12:15


Վրաստանի խորհրդարանում 3 կուսակցություն կլինի

Վրաստանի խորհրդարանում 3 կուսակցություն կլինի

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է երեք կուսակցություն: ТАСС–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԿԸՀ–ն, որը հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները։

Ըստ այդմ՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 48,7 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27,1 տոկոսի, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5,0 տոկոս: Մյուսները չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։

Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից, որից 77-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներից:

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստացել է 44 տեղ, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27 տեղ, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 6 տեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը